Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ո՞վ է կամ ի՞նչ է Նիկոլն առանց եժովաբերիականների. ոչի՛նչ, մի կամազուրկ և վախեցած ազգակործան ծաղրածու

Ո՞վ է կամ ի՞նչ է Նիկոլն առանց եժովաբերիականների. ոչի՛նչ, մի կամազուրկ և վախեցած ազգակործան ծաղրածու
26.06.2025 | 13:09

Երեկ ամբողջ օրը մինչև լուսադեմ տեղի ունեցած զազրելի երևույթներից և այսօր Նիկոլի կողմից այդ տմարդության առավել ակտիվ մասնակիցներին պետական պարգևների արժանացնելու առաջարկությունը լսելուց հետո հարց առաջացավ մոտս, իսկ ո՞վ է կամ ավելի շուտ ի՞նչ է Նիկոլը առանց այդ եժովաբերիական ոստիկանների, քննիչների, դատավորների, դատախազների, չեկիստների․ ոչինչ՝ մի կամազուրկ և վախեցած ազգակործան ծաղրածու։

Եվ թող որևէ մեկը չփորձի այսօր և հետո արդարանալ՝ «ընտանիք ենք պահում» «ինձնից ոչ մի բան կախված չէ», «պագոնի տակ հրաման կատարող եմ», «վերևներին ասեք մենք օկ ենք», «դեմ են տվել ձև չունենք»․․․ այս ու նմանատիպ այլ ապուշ ձևակերպումներով։

Ակամայից հիշեցի Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակի այս հատվածը։

... «Երբ «Կապիտալի» առաջին թարգմանչին, ազնիվ սովետական դասախոսին քննիչները ծեծի են քաշել, դասախոսը փորձել է ուշքի բերել իր նախկին ուսանողներին, դիմելով նրանց զգաստացնող խոսքերով: - Ի՞նչ եք անում, տղաներ, ինչու՞ հեռու չեք նայում, ախր, պատմություն կա, պատասխանատվություն կա... Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով իր պրոֆեսորի ճակատին եւ ասել:

- Քանի մենք կանք, պատմություն չի լինի, իսկ երբ պատմությունը լինի, մենք չենք լինի» (Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր», վիպակ, Երեւան, Սովետ․ գրող, 1988, էջ 115):

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ